Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք-9 789 քվե, «Համահայկական ճակատ» կուսակցություն-287, «Հանրապետություն» կուսակցություն-1 211, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-1 674, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-1 152, «Ժառանգություն» կուսակցություն-433, ՔՊ կուսակցություն-14 948, «Հայրենիք» կուսակցություն-1 157:               
 

Կամ` ոչնչանում և լքում ենք պատմության ասպարեզը, կամ դառնում ենք այս տարածաշրջանի Իսրայելը

Կամ` ոչնչանում և լքում ենք պատմության ասպարեզը, կամ դառնում ենք այս տարածաշրջանի Իսրայելը
16.07.2023 | 22:18

Ստեղծված իրավիճակի իրական վտանգներն ու դրանց դիմակայելու ճանապարհները և այդ ամենի արդյունքում առաջացող հնարավորությունները.

1. Ներկա պահին Հայաստանը սուբյեկտ չէ և այդպիսին կմնա այնքան, քանի դեռ սրանք իշխանության ղեկին են, ըստ այդմ առաջին հրամայականը սրանց ժամ առաջ հեռացնելն է:

2. Սրանց հեռացնելուց հետո անգամ, այնկերպ է քանդվել և քաոսի վերածվել երկիրը, որ պահանջվելու է բավականին ժամանակ և ջանք այն գոնե սուբյեկտի վերածելու իրական փորձ անելու համար, դրա համար անհրաժեշտ է, որ մշակվի ազգային գաղափարախոսություն, որտեղ նշված կլինեն մոտակա, հեռավոր և շատ հեռավոր նպատակները։ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա, թե ինչ նպատակ է հետապնդում ՀՀ գոյությունը:

3. Սրանց հեռացնելուց, ազգային գաղափարախոսություն հաստատելուց և երկիրը սուբյեկտի վերածելու կառավարության ստեղծումից հետո առաջնային տեղում պետք է լինի բանակի հզորացումը, բայց աննկատ և ցանկացած պատճառաբանությամբ իրավական ուժ ունեցող որևէ փաստաթղթի ստորագրումից խուսափումը` լինի դա հատկապես խաղաղության պայմանագրի, թե ինչ-որ սկզբունքների տեսքով:

4. Բանակի հզորացմանը զուգահեռ առաջնային խնդիրներից պետք է լինի երկրի տնտեսության ռազմական ռելսերի վրա դնելը և բանակի համար գրեթե ամեն բան սեփական միջոցներով արտադրելը։ Հնարավորության սահմաններում պետք է ստեղծվի փակ շրջան երկրի ներսում` երկրի տնտեսության մեջ ներդրված գումարը վերջնարդյունքում պետք է դառնա բանակի համար ստեղծված սպառազինություն, ինչն ինքնին կբերի աշխատատեղի ստեղծման և այլն:

5. Պետք է սահմանվի ընտրելու ցենզ` անգրագետն ու իր կյանքում հայհոյելուց, հարևանին նախանձելուց, և ոչինչ չանելուց բացի բան չարածը և կյանքում ճանապարհ անցած, կրթություն ստացած և ինքնակրթված մարդը չպետք է ունենան նույն 1 ձայնը։ Դրան կարելի է հասնել ընտրիչների համակարգի ներդրմամբ:

6. Անհրաժեշտ է փոխել սահմանադրությունը և անցնել կառավարման նախագահական համակարգի` արգելելով ընտրություններին մասնակցել յուրաքանչյուրին, ով համագործակցել է այսօրվա իշխանությունների հետ առնվազն 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո:

7. Վերը նշված 6 կետերի իրականացումից հետո հնարավոր կլինի առնվազն վերականգնել Հայաստանի սուբյեկտայնութնունը գոնե մասնակի և ստեղծել նախադրյալներ, պետականության պահպանման ու զարգացման համար` մանավանդ, երբ տարածաշրջանում սպասվում են տեկտոնական տեղաշարժեր, որոնց արդյունքում հնարավորություն հաստատ ունենալու ենք էականորեն լավացնելու մինչև 27.09.2020 թվականին առկա սահմանները:

Իսկ ավելի կարճ` կամ ոչնչանում և լքում ենք պատմության ասպարեզը կամ դառնում ենք այս տարածաշրջանի Իսրայելը:

Երրորդ տարբերակ չկա:

Վարդան ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4154

Մեկնաբանություններ